Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հինգից հաղթեց չորսը

Հինգից հաղթեց չորսը
01.12.2012 | 12:43

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը մրցասպարեզ իջավ Հայաստանի ընտրանու հինգ մարզիկ: Հուրախությամբ ասենք, որ միայն Արման Դարչինյանն (60 կգ, Վանաձոր) է զիջել մրցակցին, մնացածները տոնել են հաղթանակ: 81 կգ քաշային աբովյանցի Նիկոլ Հարությունովը միավորների 22:4 հարաբերակցությամբ առավելության է հասել Լատվիայի ներկայացուցիչ Նիկիտա Լիֆանովսի նկատմամբ, Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ, Վանաձոր) գերազանցել է Վրաստանի այս տարվա չեմպիոն Դաթո Կվիրկվելիային (19:8), Էջմիածինը ներկայացնող գերծանրքաշային Նարեկ Մելքոնյանը չին Չու Ֆուդինգի հետ մենամարտը շահել է տեխնիկական նոկաուտով, հաղթական է եղել գյումրեցի Արտավազդ Հարոյանի մրցելույթը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ